ՀՊՏՀ-ն արդեն ներկայացված է նաև Linkedin հարթակում. միացե՛ք մեզ

Դիտումների քանակ՝ 1287

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեությանն այսուհետ կարող եք հետևել նաև Linkedin սոցիալական հարթակում: Կրթական բարեփոխումների շրջափուլում գտնվող Տնտեսագիտական մայր բուհի կարևոր իրադարձություններին, աշխատաշուկայի, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ու այլ կարևոր նորություններին կարող եք ծանոթանալ՝ միանալով Linkedin-ում ՀՊՏՀ պաշտոնական էջին (profile):

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ գործունեությունը հանրայնացվում է հետևյալ վիրտուալ տիրույթներում. պաշտոնական կայք՝ asue.am, ֆեյսբուքյան պաշտոնական էջ և Linkedin-ում պաշտոնական էջ (profile): Վիրտուալ տիրույթում հասանելի է նաև ՀՊՏՀ պաշտոնաթերթի՝ «Տնտեսագետ» ամսագրի էլեկտրոնային տարբերակը:

Հարգելի՛ այցելուներ, հետևե՛ք միայն ՀՊՏՀ պաշտոնական աղբյուրներին, ստացե'ք հավաստի տեղեկություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին