ՀՊՏՀ դասախոսները վերապատրաստվեցին «Դասավանդման մեթոդաբանություն» դասընթացի շրջանակում
26.05.2021
Դիտումների քանակ՝ 1135
Ավարտվեց ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի կազմակերպած «Դասավանդման մեթոդաբանություն» վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը, որին մասնակցում էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի (մասնագիտական ամբիոնների) 34 անդամ։ Դասընթացն անցկացվեց սույն թվականի ապրիլի 16-ից մայիսի 15-ը, այն իրականացրեց ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ Կարեն Սարգսյանը:
Վերապատրաստումն ամփոփվեց հավաստագրերի հանձնման արարողությամբ։
ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնից տեղեկացնում են, որ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման դասընթացները շարունակական են լինելու։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին