ՀՊՏՀ ասպիրանտը միջազգային գիտաժողովում արժանացել է պատվոգրի

24.05.2021
Դիտումների քանակ՝ 1698

Մայիսի 11-14-ը Մոսկվայում կայացած «Տնտեսության և հասարակության վերլուծության վիճակագրական մեթոդները» խորագրով Ուսանողների և ասպիրանտների միջազգային 12-րդ գիտաժողովում մեր համալսարանն ու երկիրը պատվով է ներկայացրել ՀՊՏՀ ասպիրանտ Մարիամ Հարությունյանը։ Նա հանդես է եկել իր ատենախոսության թեմային առնչվող «Կյանքի որակը որպես սոցիալ-տնտեսական կատեգորիա (էկոնոմետրիկ վերլուծություն)» անգլերեն հոդվածով (Quality of life as a socio-economic category (econometric analysis)), որի համար արժանացել է պատվոգրի: Հավանության արժանացած հոդվածը տպագրվելու է գիտաժողովի տեղեկագրում։

Գիտաժողովի մասին մեր ասպիրանտը տեղեկացել է ՀՊՏՀ պաշտոնական կայքից՝ ծանոթանալով ՀՊՏՀ գործընկեր ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանների համատեղ նախաձեռնության մասին հայտարարությանը։
Նշենք, որ այս տարի Մարիամ Հարությունյանը գիտաժողովում միակ հայ ներկայացուցիչն է եղել։
Շնորհավորում ենք մեր երիտասարդ գիտնականին և մաղթում նոր նվաճումներ։
Լուսանկարները տրամադրել է Մարիամը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին