ՀՊՏՀ-ն և «Նեյրոհաբ բիզնես ակադեմիան» կնքեցին հուշագիր

13.04.2022
Դիտումների քանակ՝ 1075

Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և «Նեյրոհաբ բիզնես ակադեմիայի» տնօրեն Անի Կյուրեղյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով սկիզբ է դրվում երկուստեք նպաստավոր համատեղ աշխատանքի: Հուշագիրը նախատեսում է ուսանողների փորձառություն, վերապատրաստման դասընթացներ, վարպետության դասեր և, իհարկե, հրաշալի թիմում աշխատելու հաճելի հեռանկար:

ՀՊՏՀ ռեկտորը ողջունեց «Նեյրոհաբ բիզնես ակադեմիայի» մուտքը Տնտեսագիտական համալսարան, որը, հուշագրի ստորագրումից բացի, այսօր նշանավորվեց երկօրյա դասընթացի մեկնարկով: Դիանա Գալոյանը հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունն արդյունավետ կլինի. ՀՊՏՀ ուսանողները կստանան որակյալ փորձառություն, կներգրավվեն նոր գիտելիքի ձևավորման, սեփական բիզնես գաղափարների զարգացման ու կիրառման գործընթացում:

Անի Կյուրեղյանը ներկայացրեց Նեյրոհաբի գործունեության ուղղությունները, հայեցակարգը, նշեց, որ փորձառող և հետագայում աշխատանքի անցնող ուսանողներից ընկերությունը պահանջում է առավելագույն կարգապահություն և հայերենի, ռուսերենի ու անգլերենի փայլուն իմացություն:

Հուշագրի ստորագրումից հետո մեկնարկեց «Սպառողների վարքագծային մոդելները. նեյրոմարքեթինգը բիզնեսում» թեմայով երկօրյա դասընթացը, որը վարում էր Անի Կյուրեղյանը: Մասնակիցների թվում են ՀՊՏՀ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երկրորդ դասը ապիլի 16-ին է, ավարտին մասնակիցները կստանան հավաստագիր։