ՀՊՏՀ ասպիրանտական կրթությունը գրավիչ է. հայտագրվել են աննախադեպ թվով դիմորդներ

Դիտումների քանակ՝ 2043

Այսօր՝ հունիսի 24-ին, ավարտվել է ՀՊՏՀ 2020-2021 ուսումնական տարվա առկա(անվճար հիմունքներով) ուսուցման ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը: ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժինն ամփոփել է հայտագրման գործընթացը, որի արդյունքում հայտագրվել են աննախադեպ թվով դիմորդներ:

Ըստ բաժնից ստացված տեղեկատվության, 8 մասնագիտություններին հատկացված ընդհանուր թվով 11 տեղի համար հայտագրվել է 27 դիմորդ: Ըստ մասնագիտությունների՝  դիմորդների հայտագրման պատկերն արտացոլված է կից փաստաթղթում:

Այսօր ամփոփվել է նաև դոկտորանտուրայի ընդունելությունը: Արդյունքներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում:

Շնորհավորում ենք մեր համալսարանի ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի դիմորդներին և մաղթում բարի երթ գիտության ճանապարհին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին