ՀՊՏՀ ասպիրանտուրայի դիմորդները քննություն են հանձնել մրցութային պայմաններում

Դիտումների քանակ՝ 2100

ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկել են մեր համալսարանի առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության քննությունները, որին ներկա են եղել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, «Ֆինանսներ» մասնագիտության գծով հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի գլխավորությամբ, «Կառավարչական հաշվառում և աուդիտ» մասնագիտության գծով հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ, տ.գ.դ., պրոֆեսոր Լիանա Գրիգորյանի գլխավորությամբ: Քննություններին ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Ինչպես asue.am-ին  հայտնեց ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, քննությունն անցկացվել է «Ֆինանսներ» և «Կառավարչական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով: ««Ֆինանսներ» մասնագիտության 1 տեղի համար դիմել է 5 դիմորդ, «Կառավարչական հաշվառում և աուդիտ»-ի 1 տեղի համար՝ 4 դիմորդ: Բավականին թեժ մրցակցություն ծավալվեց «Կառավարչական հաշվառում և աուդիտ» մասնագիտության գծով»,- տեղեկացրեց բաժնի ղեկավարը:

Առջևում մյուս քննություններն են, բաժնի պետի խոսքով՝ խիստ պատասխանատու շրջան է:

Հիշեցնենք, որ երեկ ավարտվել էր ՀՊՏՀ 2020-2021 ուսումնական տարվա առկա(անվճար հիմունքներով) ուսուցման ասպիրանտուրայի, ինչպես նաև դոկտորանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը: Ասպիրանտուրայի 8 մասնագիտություններին հատկացված ընդհանուր թվով 11 տեղի համար հայտագրվել է 27 դիմորդ:  Այս մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին