ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Թանկագի՛ն բարեկամներ,
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ իմ սրտի խոսքն ու բարեմաղթանքն եմ հղում համալսարանական մեր մեծ ընտանիքի բոլոր անդամներին՝ ուսանողներին, դասախոսներին, աշխատակիցներին։
Թող 2023 թվականը մեր երկրին շռայլորեն պարգևի խաղաղություն և բարօրություն, թող յուրաքանչյուրիդ ընտանիքում մեկընդմիշտ ամրապնդվեն սերը, ջերմությունն ու ներդաշնակությունը։
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, եռանդ, ստեղծարար ոգի, որ համախմբվելով և միմյանց սատարելով՝ հաստատուն քայլերով առաջ ընթանանք և կյանքի կոչենք մեր ամենախիզախ և հուսավառ երազանքները, հավատարմորեն ծառայենք կրթության և գիտության առաջընթացին, մեր հայրենիքի զարգացմանը:
Թող Նոր տարվա գալուստն ավետող ղողանջները բարի գործերի սկիզբ նշանավորեն և ձեր հոգիները լցնեն լույսով ու հավատով։
Շնորհավոր 2023 թվական։
Հարգանքով՝
Դիանա Գալոյան
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր