Հրապարակվել է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի 2022 թ․ 5-րդ համարը
Գիտական հոդվածներով ընթերցողին է ներկայանում «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի անգլերեն թողարկումը։
«Ֆինանսներ» խորագրի ներքո հրապարակվել են Էլեն Ավալյանի, Ալվարդ Սարգսյանի, Նաիրուհի Ավետիսյանի «Էլեկտրոնային առևտրում հարկմանն առնչվող խնդիրների համատեքստում մշտական հաստատության ձևավորման կարևորությունը» և Ներսես Ներսիսյանի «ՀՀ-ում գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրության «պտղաբերությունը» հոդվածները։
«Սոցիալական քաղաքականություն» խորագրում Ֆիրուզա Մայիլյանի և Լիանա Իսայանի «Սոցիալական կապիտալի և եկամուտների անհավասարության փոխազդեցության գնահատում» հոդվածն է։ «Ագրարային քաղաքականություն» խորագրում կարող եք ընթերցել Սամվել Ավետիսյանի, Գայանե Ավագյանի, Խորեն Մխիթարյանի, Աիդա Միրումյանի, Սուրեն Կարապետյանի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման միտումները և կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունը» հոդվածը։ «Շուկաներ և մրցակցություն» խորագրի ներքո Միքայել Մելքումյանի, Սուրեն Պարսյանի, Թագուհի Բարսեղյանի, Զարուհի Մելքումյանի, Մարիամ Տիտիզյանի, Ամալյա Բահարյանի «Ռեակտիվ էներգիայի սակագների կիրառությունը որպես էներգախնայողության միջոց» և Եվգենյա Բազինյանի, Էրիկ Համբարձումյանի, Նարեկ Կարապետյանի, Նարինե Պետրոսյանի «ՀՀ բուսական յուղերի շուկայի մրցակցային իրավիճակի գնահատումը» հոդվածներն են։
«Միջազգային տնտեսագիտություն» խորագիրն այս համարում ներկայանում է Սիմոն Սնգրյանի «Արժութային ինտեգրման հակասությունները ԵԱՏՄ-ում», «Մաթեմատիկական տնտեսագիտություն»-ը՝ Արմեն Ղազարյանի, Գառնիկ Առաքելյանի «Մեքենայական ուսուցման կիրառումը ֆիզիկական անձանց վարկային ռիսկի կառավարման համակարգում» հոդվածներով։
«Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում Քրիստինա Թորգոմյանի «Լեզվի ուսումնառության ընթացքում պլատոյի էֆեկտը գործարար անգլերենի համատեքստում. դրա պատճառներն ու լուծումները առցանց գործիքների և տեխնոլոգիաների միջոցով» հոդվածն է։
Գիտական հանդեսի այս համարի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։