ՀՊՏՀ ուսանողը՝ «ԼՈւԿ օփեն» միջազգային մրցաշարի միանձնյա հաղթող

Դիտումների քանակ՝ 1233

Ֆրանսիայում ապրիլի 6-13-ը տեղի է ունեցել շախմատի «ԼՈՒԿ օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 126 շախմատիստ: Հայաստանը ներկայացնող, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տիգրանը ՀՊՏՀ հանրային ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ է, վերջերս է ստացել գրոսմայստերի կոչում:
Հավելենք, որ առաջիկայում նա մասնակցելու է Կարեն Ասրյանի անվան միջազգային մրցաշարին (հունիսի 10-20), ապա ամռանը կայանալիք Եվրոպայի ուսանողական առաջնությունում ներկայացնելու է ՀՊՏՀ-ն:
Շնորհավորում ենք, մաղթում բազում հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին