ՀՊՏՀ ուսանողները այցելել են «Backbone branding» ընկերություն

Դիտումների քանակ՝ 1773

ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի նախաձեռնությամբ տարբեր կուրսերի մի խումբ ուսանողներ երեկ այցելել են «Backbone branding» ընկերություն, շրջել ու ծանոթացել դրա գործունեությանը, զարգացրել բիզնեսի վերաբերյալ գիտելիքները: Ուսանողներին ուղեկցել են նշված ամբիոնի դոցենտ Լիանա Հայրապետյանը, ասիստենտներ Ռոբերտ Բաբայանը, Արթուր Եղիազարյանը, ԵՊՀ աշխատակից Մարիամ Տերտերյանը:

Ռոբերտ Բաբայանը, Արթուր Եղիազարյանը այսօր մեզ պատմեցին այցի մանրամասները: Նրանց խոսքով՝ բրենդինգով զբաղվող սույն ընկերության պատմությունն ուսանողներին ներկայացրել են հիմնադիրներ Ստեփան Ավանեսյանն ու Ստեփան Ազարյանը: Խոսելով իրենց հաջողության մասին՝ գործարարներն ընդգծել են, որ «Backbone branding»-ի այցեքարտը ստեղծարարությունն է, յուրատեսակ մոտեցումը: Հյուրընկալողները պատասխանել են ուսանողների հարցերին և խորհուրդներ տվել ապագա գործարարներին:
Մեզ հետ զրույցում Ռոբերտ Բաբայանը ընդգծեց, որ ամբիոնը հաճախակի է կազմակերպում նման միջոցառումներ՝ նպատակ ունենալով «Բիզնեսի ներածություն» առարկայի դասավանդումը ավելի հետաքրքիր դարձնել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին