Կայացավ «ՀՊՏՀ աշնանային ճամբար-2023»-ը

06.11.2023
Դիտումների քանակ՝ 789

Նոյեմբերի 4-ին և 5-ին կայացավ «ՀՊՏՀ աշնանային ճամբար -2023»-ը, որին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի և Երևանի ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների 42 աշակերտներ։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը։

Երկու հագեցած օրերի ընթացքում աշակերտների համար բանախոսեցին հետևյալ թեմաներով․ «ՀՊՏՀ-ն ուսանողների աչքերով», «Տնտեսագիտության ապագան․ ինչո՞ւ են տնտեսագետները անփոխարինելի», «Ինչպե՞ս կանխիկացնել 21-րդ դարը», «Ֆինանսական գրագիտություն», «Բարձր տեխնոլոգիաները և մենք։ Ինչո՞ւ հնարավոր չէ առանց դրանց», «Մարքեթինգ։ Գիտությո՞ւն, թե՞ արվեստ», «Հաջողակ կարիերայի բանաձև», «Տնտեսագիտության էվոլյուցիան։ Ավելի քան 1000 տարվա պատմություն»։

Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու ՀՊՏՀ կրթական ծրագրերին, մասնագիտական կողմնորոշման նախագծերին, արտերկրում սովորելու հնարավորություններին, մասնակցեցին ժամանցային խաղերի, որոնց նպատակը գիտելիքի ստուգումն էր։ Մասնակիցներին տրվեց նաև թիմային առաջադրանք՝ ներկայացնել բիզնես գաղափար՝ օգտագործելով 2 օրերի բանախոսությունների ընթացքում ստացած գիտելիքը մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսների մասին։ Թիմերն ամենայն պատասխանատվությամբ էին մոտեցել առաջադրանքին, ինչի արդյունքում հաղթող ճանաչվեց երկու բիզնես-գաղափար՝ «Դեպի Արցախ» և Dream&dress։ Միջոցառման ավարտին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը հաղթող թիմերին և ակտիվ մասնակիցներին հանձնեց նվերներ, իսկ բոլոր մասնակիցներն արժանացան հավաստագրերի։

Նոյեմբերի 18-ին և 19-ին տեղի կունենա ևս մեկ «ՀՊՏՀ աշնանային ճամբար-2023», որին հնարավորություն կունենան մասնակցելու ՀՀ ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները։ Գրանցման և այլ մանրամասների մասին կհաղորդենք շուտով։

Միջոցառման լուսանկարների շարքը՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում