Կայացավ «ՀՊՏՀ աշնանային ճամբար –2023․Vol.2»-ը

20.11.2023
Դիտումների քանակ՝ 758

Նոյեմբերի 18-ին և 19-ին կայացավ այս ուսումնական տարվա երկրորդ «ՀՊՏՀ աշնանային ճամբար–2023»-ը, որին մասնակցում էին Երևանի և ՀՀ մարզերի ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների 40 աշակերտներ։

Երկու օրերի ընթացքում աշակերտները լսեցին մասնագիտական կողմնորոշմանն ուղղված բանախոսություններ ֆինանսների, մարքեթինգի, կառավարման, տնտեսագիտության թեմաներով, ծանոթացան բուհում իրականացվող կրթական ծրագրերին, մասնագիտական աշխատանքի հեռանկարներին, արտերկրում սովորելու հնարավորություններին։

Մասնակիցների ժամանցն ապահովելու համար կազմակերպվեցին անհատական և թիմային խաղեր, ստացած գիտելիքներն ստուգվեցին թիմային առաջադրանքների միջոցով (բիզնես գաղափարի ներկայացում)։

Հաղթող ճանաչվեց Fast Fast Food գաղափարի հեղինակ թիմը և արժանացավ ՀՊՏՀ բրենդային նվերների, իսկ բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Միջոցառման լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։