Հրապարակվել է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի հերթական համարը

22.12.2022
Դիտումների քանակ՝ 1375

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարի էլեկտրոնային տարբերակը հասանելի է համալսարանի պաշտոնական կայքում: Այն 2022 թ. չորրորդ թողարկումն է, որում տեղ գտած խորագրերն ու հոդվածները ներկայացնում ենք հաջորդիվ:

Այսպես. «Ֆինանսներ» խորագրում Լուսինե Կարապետյանի, Արսեն Պետրոսյանի, Տաթևիկ Վարդանյանի, Տիգրան Միքայելյանի, Գագիկ Հակոբյանի համահեղինակած «Ապահովագրության շրջանակներում դեղերի փոխհատուցման հիմնական սխեմաների համեմատական վերլուծություն» և Մարտին Տոնիկյանի «ՀՀ բանկային համա­կար­գում ակտիվների որակի միկրոտնտեսական կարգավո­րումը» հոդվածներն են։

«Տարածքային զարգացում» խորագրի ներքո տեղ են գտել Մանուկ Մովսիսյանի, Ծովինար Կարապետյանի, Թագուհի Օհանյանի, Աննա Մինասյանի «ՀՀ տարածքային անհամաչափության գնահատում և վերլուծություն», ինչպես նաև Լիլիթ Մկրտչյանի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացված խախտումների և դրանց վրա ազդող գործոնների վերլուծությունը ՀՀ օրինակով» հոդվածները։

«Սոցիալական քաղաքականությունը» ներկայացնում է Զոյա Թադևոսյանի «Նվազագույն աշխատավարձի սահմանման հիմնախնդիրները համաշխարհային տնտեսությունում», «Միջազգային տնտեսագիտությունը»՝ Լուսինե Ստեփանյանի «ԵԱՏՄ թվային տնտեսության ռազմավարության վերլուծությունը» հոդվածները։

Սամվել Ավետիսյանի, Ղարիբ Հարությունյանի, Գայանե Սալնազարյանի, Աշոտ Ավետիսյանի և Մարիամ Հարությունյանի «Շրջանաձև տնտեսության զարգացման համաշխարհային փորձը և Հայաստանում ներդրման նախադրյալները» հոդվածը տեղ է գտել «Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն» խորագրում։

«Կրթություն, նորարարություն, գիտելիք» խորագրում Վարդան Բոստանջյանի և Արմինե Զախարյանի «Ինովացիոն լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածն է:

«Դասավանդման մեթոդաբանությունը» ներկայացնում է Լուսինե Հարությունյանի, Ռուզաննա Սարգսյանի, Ալլա Մկրտչյանի, Լիլիթ Հակոբյանի «Էքսպերիմենտալ դասավանդում. լեզուների իմացության գնահատման բաղադրիչային-կուտակային համակարգի ներդրումը ՀՊՏՀ օրինակով» հոդվածը։

«Գրախոսություն» խորագրում Ռոբերտ Սարինյանի և Բելլա Գաբրիելյանի «Իսրայելի տնտեսական ֆենոմենը» հոդվածն է:

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի այս համարի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։