ՀՊՏՀ-ն՝ Արյունաբանական կենտրոնի արյան հավաքագրման նախաձեռնության մասնակից

19.10.2023
Դիտումների քանակ՝ 522

Տնտեսագիտական համալսարանն այսօր միացավ Պրոֆեսոր Ռ. Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան հավաքագրման նախաձեռնությանը: Արյունաբանական կենտրոնի արյան բանկի աշխատակիցները վաղ առավոտից ընդունում էին կամավոր դոնորներին, անհրաժեշտ բժշկական հետազոտություն կատարում, հակացուցումների բացակայության դեպքում՝ արյուն վերցնում։

Մարդասիրական ակցիայի մասնակիցների կարծիքով՝ նման նախաձեռնությունները կարևոր են՝ անհատույց դոնորության քարոզման և մարդկային կյանքեր փրկելու տեսանկյունից։