ՀՊՏՀ-ում հերթական անգամ իրականացվեց արյունատվության ակցիա

12.04.2024
Դիտումների քանակ՝ 598

Ապրիլի 12-ին ՀՊՏՀ-ի և պրոֆեսոր Ռ.Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի համագործակցության շրջանակում մեր բուհում կրկին իրականացվեց արյունատվության ակցիա, որին մասնակցում էին ՀՊՏՀ ուսանողները և աշխատակիցները։

Արյունաբանական կենտրոնը արտահիվանդանոցային արյան հավաքագրման ծրագրեր է իրականացնում տարբեր կառույցներում, հաստատություններում, որի նպատակն է բարձրացնել դոնորության մակարդակը Հայաստանում։

Բժիշկ տրանսֆուզիոլոգ Արմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Քանի որ ունենք հատկապես կամավոր անհատույց դոնորների պակաս, առկա է արյան մշտական դեֆիցիտ, մենք փորձում ենք ձևակերպել նոր մշակույթ, որտեղ դոնորությունը կլինի մարդկանց առօրյայում և կենսակերպում»։ Զրույցի ընթացքում Արմեն Պետրոսյանը ներկայացրեց նաև «1/5000» նոր նախագիծը, որի նպատակն է ունենալ 5000 անհատույց դոնորներ, որոնք տարվա մեջ պատրաստ կլինեն 2 անգամ արյուն նվիրաբերել արյան բանկին․ «Այս ծրագրերի կարևորությունը նաև այն է, որ մենք, ապրելով բարդ գեոպոլիտիկ միջավայրում, պետք է ունենանք անձեռնմխելի արյան մշտական պաշարներ»։

Մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում