Ավարտվեց «Կրթություն և կարիերա EXPO−2024»-ը

12.04.2024
Դիտումների քանակ՝ 390

Ապրիլի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Կրթություն և կարիերա EXPO−2024» 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն այսօր ավարտվեց։

Երեք օրերի ընթացքում ՀՊՏՀ տաղավարը դիմորդների և աշակերտների ուշադրության կենտրոնում էր․այցելուները պատշաճ տեղեկություն էին ստանում ՀՊՏՀ ընդունելության կարգի, մասնագիտությունների, ուսանողական կյանքի, բուհի կողմից տրվող արտոնությունների, զեղչային համակարգի և այլնի մասին։ Պարզաբանվում էին ոչ միայն նրանց հուզող հարցերը, այլև ապահովվում էր դրական և հաճելի միջավայր։ Այցելուներին էին ներկայացվում բուհի մասին պատմող տեսահոլովակներ, տրվում էին նվերներ, տաղավարի ֆոտոկրպակում նրանք «անմահացնում էին» հիշարժան պահերը, թվային գրատախտակի վրա կատարում գրառումներ։

Ցուցահանդեսի լավագույն ակնթարթները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջի ֆոտոշարքում