Կորոնավիրուսը և աշխարհը. պատրաստ է «Ամբերդ» տեղեկագրի երկրորդ համարը

Դիտումների քանակ՝ 3691

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը լայն հանրությանն է ներկայացնում կենտրոնի կողմից հրատարակվող տեղեկագրի երկրորդ համարի էլեկտրոնային տարբերակը: Այս համարը, ինչպես նշում է խմբագրական խորհուրդը, հատուկ թողարկում է, որի թեմաների առանցքում աշխարհի համար որպես համավարակ հայտարարված COVID-19 թագավարակն է և դրա ազդեցությունը մարդու և տնտեսության այսօրվա ու վաղվա վարքագծի վրա:

Տեղեկագրում զետեղված է 17 հոդված. հրատարակությունը սկսվում է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի «COVID-19-ի հետևանքով համաշխարհային տնտեսության կանխատեսվող որոշ շոկերի շուրջ» հոդվածով, այնուհետև կորոնավիրուսի հետևանքներն ու ազդեցությունն աշխարհում, տնտեսության տարբեր ոլորտների և մարդկության զարգացման վրա վերլուծում են տեղեկագրի մյուս հեղինակները՝ Միքայել Մելքումյանը, Հայկ Բեջանյանը, Նարեկ Կարապետյանը, Ռուզաննա Թադևոսյանը, Էդգար Աղաբեկյանը, Վահե Բուլանիկյանը, Աննա Փախլյանը, Դավիթ Հախվերդյանը, Սամվել Ավետիսյանը, Գայանե Թովմասյանը, Տաթևիկ Առուստամյանը, Ալբերտ Հայրապետյանը, Վարդան Աթոյանը, Համազասպ Գալստյանը, Շուշան Մովսիսյանը և Յուրի Հովականյանը:

Տեղեկագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ և հոդվածները կարդալ առցանց՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին