ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը հանդիպել է ՀՊՏՀ ղեկավար կազմին

05.03.2021
Դիտումների քանակ՝ 1464

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր հյուրընկալվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և հանդիպեց ՀՊՏՀ ղեկավար կազմին՝ ռեկտոր Դիանա Գալոյանին, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանին, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանին, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանին և վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն տնօրեն Մամիկոն Հովհաննիսյանին։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ներկայացրեց համալսարանի վերջին շրջանի նախաձեռնությունները, ծրագրերը, հաջողությունները, ինչպես նաև անդրադարձավ առկա մարտահրավերներին։ Փոխնախարարը հավաստիացրեց, որ նախարարությունը պատրաստ է աջակցել բուհերին և հույս հայտնեց, որ ՀՊՏՀ-ի հետ աշխատանքը կլինի արդյունավետ և կնպաստի բարձրագույն կրթության որակի բարելավմանը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին