ՀՊՏՀ ուսանողուհիները՝ հաջողության ճանապարհին․ Դիանա Զաքոյան

25.03.2024
Դիտումների քանակ՝ 519

«Հաջողության ճանապարհին» նախագծի մեր այսօրվա հերոսուհին ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Զաքոյանն է։ Արդեն 2 տարի է՝ աշխատում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում․երեխաներին փոխանցում է ալգորիթմական գիտելիք, որի միջոցով ստեղծում են խաղեր, անիմացիաներ։

Համալսարանում սովորելու ընթացքում, ուսումնասիրվող առարկաների շրջանակում, Դիանան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գրաֆիկ դիզայնի նկատմամբ և այնքան է հմտացել, որ աշխատում է նաև որպես գրաֆիկ դիզայներ՝ «Մաֆ Գրուպ» ՍՊԸ-ում։ Աշխատանքային գործունեությանը զուգահեռ կատարում է կամավորական աշխատանք և ինչպես նշեց՝ հասցնում է վայելել ուսանողական կյանքը։

Մեր ուսանողուհու հաջողության ճանապարհի մասին տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։