Կրթությունից՝ աշխատանք․ ՀՊՏՀ ուսանողների փորձառության ընթացքը «Էփրիքոթ կապիտալ» ընկերությունում

26.03.2024
Դիտումների քանակ՝ 463

ՀՊՏՀ ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառություններն ընթանում են նաև «Էփրիքոթ կապիտալ» ներդրումային ՓԲԸ-ում, որտեղ աշխատակիցների 61%-ը ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ են։

Ֆինանսական ֆակուլտետի ուսանողուհի Մանե Մաճկալյանի փորձառության ընթացքը գերազանցել է նրա սպասելիքները։ Մանեն իր գիտելիքները փորձում է կիրառել գործնականում, ինչի շնորհիվ ավելի է սիրում իր մասնագիտությունը։

Մագիստրանտ Մարիամ Մխիթարյանը վստահ է, որ փորձառության ավարտին մասնագիտական նոր պատրաստվածությամբ կմտնի աշխատաշուկա։

Բակալավրիատի ուսանողուհի Ժաննա Իխտարյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Համալսարանում մեզ տեսական գիտելիք են հաղորդում ոլորտի լավագույն մասնագետները, այստեղ լավագույնները մեզ հմտացնում են, որպեսզի հետագայում մեր մասնագիտական ոլորտում լինենք ավելի ինքնավստահ, փորձառու և բանիմաց»։

«Էփրիքոթ կապիտալ» ընկերության թրեյդինգի վարչության բրեքեր-դիլեր Տաթև Մկրտչյանը նշեց․ «Երկկողմ համագործակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ, գտնելու իրենց տեղը աշխատաշուկայում, իսկ գործատուին՝ բացահայտելու տաղանդներին և հետագայում ներգրավելու որպես աշխատակիցներ»։

Մեր ուսանողների փորձառության ընթացքի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։