Բնապահպանական և ուսումնական միջոցառումներ ՀՊՏՀ-ում. տեղադրվեցին էկո աղբամաններ

Դիտումների քանակ՝ 2841

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ հասարակական կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում բուհն ու ՀԿ-ն կկազմակերպեն բնապահպանական, ուսումնական մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, ՀԿ ներկայացուցիչները համագործակցում են ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի հետ:
Առաջին նախաձեռնությունն իրականացվեց այսօր. ՀՊՏՀ բոլոր մասնաշենքերում տեղադրվեցին այսպես կոչված էկո աղբամաններ, որոնք կօգնեն աղբը տեսակավորել՝ թուղթն ու պլաստիկ շշերը վերամշակելու նպատակով: Հաջորդիվ ՀԿ նախագահ Մխիթար Ավեստիսյանի բանախոսությամբ տեղի ունեցավ բաց դաս՝ «Ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրները թեմայով»: Ներկա էին վերոնշյալ ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գագիկ Աղաջանյանը, դասախոսներ, բնօգտագործման տնտեսագիտություն, մարքեթինգ մասնագիտությունների մագիստրանտներ: Քննարկվեցին Հայաստանում աղբի վերամշակման հնարավորությունները, ներկայացվեց միջազգային փորձը:
Միջոցառումները շարունակական են լինելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին