«Տնտեսություն և հասարակություն» հանդեսի նոր համարն առցանց է

28.12.2023
Դիտումների քանակ՝ 1132

Հրապարակվել է ՀՊՏՀ գիտական հանդեսի՝ «Տնտեսություն և հասարակություն» ամսագրի երրորդ համարը, այն հասանելի է համալսարանի պաշտոնական կայքում։

Պարբերականն սկսվում է «Մակրոտնտեսագիտություն» խորագրով, որի ներքո հանդես են գալիս Սոս Խաչիկյանը, Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, Աիդա Միրումյանը՝ «ՀՀ արդյունաբերության ոլորտի զարգացման միտումները և կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունը» հոդվածով։

«Ֆինանսներ» խորագրում տեղ է գտել Վահան Բաբայանի «ՀՀ առևտրային բանկերի հիմնական ցուցանիշների համեմատական վերլուծություն» հոդվածը։

«Սոցիալական քաղաքականությունը» ներկայացնում է Աշոտ Մարկոսյանի և Մերուժան Մարկոսյանի «Հայաստանի Հանրապետության բնակչության եկամուտների ու ծախսերի բաշխման գնահատումը», ինչպես նաև Անի Խաչատրյանի «Աղքատության նյութական և ոչ նյութական հարթությունները Հայաստանի Հանրապետությունում» ուսումնասիրությունները։

«Շուկաներ և մրցակցություն» խորագրում Կարինե Միքայելյանի, Մարիաննա Խչեյանի, Հովհաննես Կարապետյանի, Օֆելյա Կարախանյանի «Ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացվող հակածխախոտային քաղաքականությունը, դրա արդյու­նավետությունը և ազդեցության գնահատման առանձնա­հատկությունները» հոդվածն է։

«Կրթություն, նորարարություն, գիտելիք»-ում հանդես են գալիս Ատոմ Մարգարյանը, էմիլ Գրիգորյանը և Հարություն Թերզյանը՝ «Երկրների նորարարական զարգացման ազդեցությունը աշխատանքի արտադրողականության վրա» աշխատությամբ։

«Միջազգային տնտեսագիտություն» խորագրում զետեղված է երեք հոդված՝ Զոյա Թադևոսյան, Կիմա Բադալյան, Ալբերտ Հայրապետյան՝ «ՀՀ երիտասարդների միգրացիայի ընտրանքային հետազոտություն», Տաթևիկ Մկրտչյան՝ «Երիտասարդների միջազգային միգրացիայի հիմնախնդրի շուրջ. գլոբալ մարտահրավեր և հնարավորություններ», Վահե Միքայելյան, Տաթևիկ Վարդանյան՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը համաշ­խար­հային տնտեսության վրա»։

ՀՊՏՀ գիտական պարբերականի նոր թողարկման էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։