ՀՊՏՀ աշխատակիցներն այցելել են Թրակիայի Դեմոկրիտի համալսարան

21.12.2023
Դիտումների քանակ՝ 925

Դեկտեմբերի 11-15-ը ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի գլխավոր մասնագետ Արփինե Մայիլյանը և ֆոնդահայթայթման բաժնի առաջատար մասնագետ Ինեսա Սարգսյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում այցելել են Դեմոկրիտի համալսարան (Հունաստան, Թրակիա):

Այցելության ընթացքում ՀՊՏՀ աշխատակիցները հանդիպել և ծանոթություններ են հաստատել Դեմոկրիտի համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի տնօրեն Էլենի Մավրիդուի և բաժնի անձնակազմի, տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային կապերի բաժնի համակարգող Աթանասիա Բրատիկայի հետ։ Տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ՝ հետագայում համագործակցությունը էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։

Մեր գործընկերների հավաստմամբ՝ հնգօրյա այցը ճանաչողական և շատ ուսանելի է եղել․ նրանք պատկերացում են ձևավորել Դեմոկրիտի համալսարանի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ, հանգամանորեն ծանոթացել են կարիերայի և ֆոնդահայթայթման բաժինների աշխատանքի սկզբունքներին ու ձեռքբերումներին, ինչպես նաև անմոռանալի տպավորություններ են կուտակել՝ լի մշակութային և պատմական բացահայտումներով։