Առցանց է «Ամբերդ» մատենաշարի 67-րդ թողարկումը

22.12.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1702

«Ամբերդ» մատենաշարի նոր՝ 67-րդ հրապարակումը՝ «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր․ բժշկական ինդուստրիա», հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Դավիթ Հախվերդյանը (հետազոտական խմբի ղեկավար), Վահե Բուլանիկյանը, Կարինե Հաջյանը, Անի Տերտերյանը, Համազասպ Գալստյանը, Գագիկ Բադադյանը, Սասուն Սահակյանը, Գագիկ Հակոբյանը, Սամվել Ավետիսյանը, Սուսաննա Աղաջանյանը, Աննա Փախլյանը, Ռուզաննա Թադևոսյանը, Շուշան Մովսիսյանը, Գայանե Թովմասյանը։

Հետազոտության շրջանակներում իրականացվել է ՀՀ առողջապահական համակարգի համապարփակ վերլուծություն։ Մասնավորապես՝ տրվել է ՀՀ առողջապահական համակարգի ծառայությունների և ռեսուրսների ներկայիս վիճակի ամփոփ գնահատում, բացահայտվել են ՀՀ առողջապահության ոլորտի ֆինանսավորման առանձնահատկությունները և զարգացման միտումները, ուսումնասիրվել է առողջության ապահովագրության միջազգային առաջադեմ փորձը, որի հիման վրա հիմնավորել է ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության բաղադրիչի կիրառության անհրաժեշտությունը։ Վերլուծվել են ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության ներդրման նախադրյալները և զարգացման հնարավորությունները։

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, ՀՀ բժշկական ինդուստրիայի արտահանման ներուժի գնահատման շրջանակներում իրականացվել է ՀՀ-ում դեղագործության, բժշկական սարքավորումների, առողջապահական զբոսաշրջության արտահանման խթանման հնարավորությունների վերլուծություն։ Սույն աշխատանքը կարող է օգտակար լինել ՀՀ պետական կառավարման մարմիններին, բուհերին, տնտեսագետներին, ոլորտի մասնագետներին, հետազոտողներին, ինչպես նաև առողջապահական համակարգով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակին