Մեկնարկում է քննաշրջանը․ քննագրաֆիկները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում

02.05.2023
Դիտումների քանակ՝ 4311

Սիրելի´ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննագրաֆիկները (առկա, հեռակա բակալավրիատ և մագիստրատուրա) հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում։ Դրանք կարող եք գտնել կայքի «Ուսանող» խորագրի «Դասացուցակներ, քննագրաֆիկներ» բաժնում` մուտք գործելով «Քննագրաֆիկներ» ենթաբաժին:

Նշենք, որ քննաշրջանը մեկնարկում է մայիսի 29-ին, ավարտը նախատեսվում է հունիսի 23-ին։

Ակադեմիական պարտքերի մարման առաջին փուլ է սահմանվել հունիսի 28-ից հուլիսի 4-ը, երկրորդ փուլ՝ օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածը։