Մեկնարկում է քննաշրջանը․ քննագրաֆիկները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում
Սիրելի´ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանը մեկնարկում է դեկտեմբերի 25-ին։
Հարգելի պատճառով չներկայացած ուսանողների վերահանձնումը կկայանա 23․01․2024-24․01․2024-ին, առաջին վերահանձնումը՝ 05․02․2024-09․02․2024, երկրորդ վերահանձնումը՝ 05․02․2024-09․02․2024, չներկայացած ուսանողների վերահանձնումը՝ 13․02․2024-16․02․2024, առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների 1-ին վերահանձնումը՝ 20․02․2024-22․02․2024, առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների 2-րդ վերահանձնումը՝ 27․02․2024-29․02․2024։
Քննագրաֆիկները (առկա, հեռակա բակալավրիատ և մագիստրատուրա) հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ «Ուսանող» խորագրի «Քննագրաֆիկներ» բաժնում: