Քննաշրջանը մեկնարկում է, քննագրաֆիկները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 2989

Սիրելի´ ուսանողներ, օրեր անց ՀՊՏՀ-ում կմեկնարկի քննաշրջանը: Այսպիսով, առկա բակալավրիատում 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ստուգարքները կանցկացվեն դեկտեմբերի 23-27-ը, իսկ քննությունները՝ հունվարի 8-29-ը: Հեռակա բակալավրիատում քննաշրջանը կմեկնարկի հունվարի 8-ին:

Առկա, հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ստուգարքների ու քննությունների ամբողջական ժամանակացույցը տե´ս asue.am-ի «Ուսանող» խորագրում առկա քննագրաֆիկներում:

Հուսով ենք, ամենայն պատասխանատվությամբ կսկսեք նախապատրաստվել քննաշրջանին: Հաջողություն ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին