Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը հերթական հաղթանակն է բերել ՀՊՏՀ-ին

Դիտումների քանակ՝ 2286

ՀՀ բուհերի ուսանողների 20-րդ մարզական ուսանողական խաղերի ծրագրով երեկ տեղի է ունեցել կայծակնային շախմատի առաջնություն: Գրոսմայստեր, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մագիստրանտ (հեռակա) Տիգրան Հարությունյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ ոսկե մեդալ բերելով մեր համալսարանին:

Այս մասին asue.am-ին հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրելյանը՝ հավելելով, որ շուտով, ձյուդոյի առաջնությամբ, կեզրափակվեն միջբուհական մարզական խաղերը:

Շնորհավորում ենք Տիգրան Հարությունյանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին