ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Հասմիկ Ֆռանգյան
«ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից» շարքի այսօրվա հերոսը ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Ֆռանգյանն է։
–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
–Սովորել եմ «Մարքեթինգ» մասնագիտությամբ։ Բուհական կրթությունն ինձ հնարավորություն է տվել ձևավորելու մարքեթինգային մտածելակերպ, սիրելու մարքեթինգը ի սրտե, ծանոթանալու բանիմաց մասնագետների հետ, ում ցանկացած պահի կարող եմ ուղղել ինձ հետաքրքրող հարցերը:
–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
-ՀՊՏՀ-ում իմ աշխատանքը մշտապես լի է նոր մարտահրավերներով: Այն թույլ է տալիս բացահայտել հարազատ համալսարանս նոր դիտանկյունից, հասկանալ և գնահատել բոլոր այն մարդկանց աշխատանքը, որոնք մեծ ներդրում ունեն ուսանողին որակյալ կրթական ծառայություն մատուցելու գործում:
-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
-Սիրում եմ անիմե դիտել, որն իմ կյանքի անբաժան մասն է։ Ներկա պահին ուսումնասիրում եմ UI/UX Design։ Սիրում եմ ռոք, ջազ ժանրերի երաժշտություն:
–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
–Ամենամեծ երազանքս աշխարհը ավելի լավը դարձնելն է՝ իմ ներուժն ամբողջությամբ օգտագործելով:
–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։
–Իմ աշխատանքի ամենօրյա մոտիվացիան գործընկերներս են և այն գիտակցումը, որ կատարում եմ կարևոր աշխատանք:
–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Առաջին կուրսեցիներին խորհուրդ կտամ առաջին հերթին հասկանալ սեփական ձգտումներն ու ցանկությունները, քանի որ դրանք հասկանալուց հետո է ամեն ինչ դառնում պարզ և հեշտ: