ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Հասմիկ Ֆռանգյան

19.07.2023
Դիտումների քանակ՝ 926

«ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից» շարքի այսօրվա հերոսը ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Ֆռանգյանն է։

–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

–Սովորել եմ «Մարքեթինգ» մասնագիտությամբ։ Բուհական կրթությունն ինձ հնարավորություն է տվել ձևավորելու մարքեթինգային մտածելակերպ, սիրելու մարքեթինգը ի սրտե, ծանոթանալու բանիմաց մասնագետների հետ, ում ցանկացած պահի կարող եմ ուղղել ինձ հետաքրքրող հարցերը:

–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։

-ՀՊՏՀ-ում իմ աշխատանքը մշտապես լի է նոր մարտահրավերներով: Այն թույլ է տալիս բացահայտել հարազատ համալսարանս նոր դիտանկյունից, հասկանալ և գնահատել բոլոր այն մարդկանց աշխատանքը, որոնք մեծ ներդրում ունեն ուսանողին որակյալ կրթական ծառայություն մատուցելու գործում:

-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

-Սիրում եմ անիմե դիտել, որն իմ կյանքի անբաժան մասն է։ Ներկա պահին ուսումնասիրում եմ UI/UX Design։ Սիրում եմ ռոք, ջազ ժանրերի երաժշտություն:

–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

–Ամենամեծ երազանքս աշխարհը ավելի լավը դարձնելն է՝ իմ ներուժն ամբողջությամբ օգտագործելով:

Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

–Իմ աշխատանքի ամենօրյա մոտիվացիան գործընկերներս են և այն գիտակցումը, որ կատարում եմ կարևոր աշխատանք:

Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

Առաջին կուրսեցիներին խորհուրդ կտամ առաջին հերթին հասկանալ սեփական ձգտումներն ու ցանկությունները, քանի որ դրանք հասկանալուց հետո է ամեն ինչ դառնում պարզ և հեշտ: