Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է

Դիտումների քանակ՝ 2144

Հայ մեծանուն գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանն այսօր կդառնար 150 տարեկան: Տարին հոբելյանական է և մեծ գրողի տարեդարձը մեր երկրում նշվելու է հանրային տարատեսակ միջոցառումներով, որի մեկնարկը տրվել է երեկ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցած հոբելյանական նամականիշի մարման արարողությամբ:

Հոբելյանի առթիվ ներկայացնում ենք Հովհաննես Թումանյանի քառյակներից:

Բարձր է հնոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ,
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նրա հետ-
Անհաս բանից, սկզբանից, երբ չկան էլ դեռ չկար,
Մինչև վախճանն անվախճանի քննում է դարե դար:

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին