Գաղափարատոնի շրջանակում ՀՊՏՀ դասախոսները մասնակցեցին ինկուբացիոն ուսանողական ծրագրերի վերաբերյալ դասախոսության
15.12.2023
Դիտումների քանակ՝ 687
Դեկտեմբերի 14-15-ը ՀՊՏՀ-ում ընթացող «Ինչպես ստեղծել ձեր սեփական ստարտափը՝ գաղափարից մինչև ներդրումներ ներգրավելը» խորագրով գաղափարատոնի շրջանակում ՀՊՏՀ 5 ամբիոնների երկու տասնյակ դասախոսներ մասնակցեցին աքսելերացիոն/ինկուբացիոն ուսանողական ծրագրերի վերաբերյալ դասախոսության։
Դասախոսեցին Future Laboratory-ի հիմնադիր Իրակլի Քաշիբաձեն՝ «Ինչպե՞ս բարելավել կրթության որակը՝ զարգացնելով ուսանողների ձեռնարկատիրական գործունեությունը» և Future Laboratory-ի գործադիր տնօրեն Մեդեա Ջանջղավան՝ «Berkley SkyDeck աքսելերացիոն ծրագիրը» թեմաներով։
Դասախոսությունը հագեցած էր բովանդակային հարց ու պատասխաններով, քննարկումներով, փորձի փոխանակմամբ։