ՀՊՏՀ ուսանողուհիները՝ հաջողության ճանապարհին․ Քրիստինե Զոհրաբյան

29.03.2024
Դիտումների քանակ՝ 334

«Հաջողության ճանապարհին» նախագծի մեր այսօրվա հերոսուհին ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Զոհրաբյանն է, ով իր մասնագիտացման ուղին սկսել է 2-րդ կուրսից:

Այժմ որպես կրտսեր հաշվապահ է աշխատում Profix Consulting ֆինանսական և բիզնես խորհրդատվական ընկերությունում։ Համալսարանում ստացած գիտելիքների և ժամանակի ճիշտ կառավարման շնորհիվ Քրիստինեն կարողանում է հաշվապահի գործառույթները համատեղել ևս երկու աշխատավայրում։

asue.am-ի հետ զրույցում մեր հերոսուհին նշեց․ «Բուհում ստացած գիտելիքն ինձ օգնում է տարբերվել աշխատանքում, իսկ աշխատանքում ձեռք բերած փորձն օգնում է ամրապնդել համալսարանում ստացած տեսական գիտելիքը, այսինքն՝ մեկը մյուսին փոխլրացնում են»։

Մեր ուսանողուհու հաջողության ճանապարհի մասին տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։