Դասախոսություն Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում

11.06.2024
Դիտումների քանակ՝ 582

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Աննա Փախլյանը սույն թվականի հունիսի 3-7-ը Աթենքի տնտեսագիտության ու բիզնեսի համալսարանում (Հունաստան), «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մասնակցել է ակադեմիական կազմի փոխանակման ծրագրին՝ հանդես գալով դասախոսությամբ:

«Մարքեթինգ» մասնագիտության բակալավրական կուրսերում անցկացված դասախոսությունների շարքը վերաբերել է միջազգային բեռնափոխադրումների և լոգիստիկայի ժամանակակից հիմնախնդիրներին և արտահանման-ներմուծման գործառնությունների արտաքին խոչընդոտներին:

Դասախոսությունից զատ, Աննա Փախլյանը մասնակցել է Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում անցկացվող միջազգային վերապատրաստումների շաբաթի միջոցառումներին, ծանոթացել արտաքին կապերի բաժնի, գրադարանի, այլ վարչական ստորաբաժանումների գործունեությանը:

Այցի շրջանակներում ձեռք են բերվել հետազոտության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ:

Մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում