ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Լիլիթ Եսայան

09.08.2023
Դիտումների քանակ՝ 951

Շարքը ներկայացնում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, միջազգային կապերի բաժնի աշխատակից Լիլիթ Եսայանին։

Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

–Նեթվորքինգի, ինքնարտահայտվելու հնարավորություն, ինչպես նաև մի շարք փափուկ հմտություններ (soft skills), մասնավորապես՝ ժամանակի ճիշտ կառավարում ու համակարգվածություն, ինչը կիրառում եմ իմ ամենօրյա աշխատանքում։

Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։

–Ամենաբնութագրական բառը, կարծում եմ, արժեքավորն է, քանի որ մեր աշխատանքի արդյունքում ուսանողները և աշխատակիցները հնարավորություն են ստանում տարբեր միջազգային կրթական/վերապատրաստման ծրագրերից օգտվելու, նոր փորձառություն ստանալու։

–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

–Սիրում եմ երաժշտություն լսել, հետևել ոճաբանության, նորաձևության ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին, նորություններին։ Նորաձևությունն ինձ համար շատ սիրելի ու հարազատ ոլորտ է։

Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

–Անկեղծ ասած՝ այնքան էլ չեմ սիրում խոսել իմ երազանքների մասին։

Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

–Աշխատանքի միջոցով օգտակար լինելու հնարավորությունը։

Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

–Առաջին կուրսեցիներին խորհուրդ կտամ չընկճվել որևէ իրավիճակից և միշտ առաջ նայել, ձգտել ավելիին՝ անկախ ծագող խնդիրներից ու մարտահրավերներից։