ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Մարիամ Մնացականյան

07.08.2023
Դիտումների քանակ՝ 1070

«ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից» շարքում ներկայացնում ենք ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, կառավարման ամբիոնի աշխատակից Մարիամ Մնացականյանին։

–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

–Բարձրագույն կրթությունն ինձ տվել է համակարգված գիտելիքների և գործնական հմտությունների ամբողջություն։

–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։

–Մոտիվացնող, թիմային աշխատանքի կարողություններ զարգացնող, անհատականությունը վեր հանող։

–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

–Ընթերցանություն, ճանապարհորդություն , երաժշտություն, թատրոն։

–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

–Երազանքս մեկն է՝ ունենալ խաղաղ երկինք։ Իսկ երազանք, որն ավելի նյութական է և մոտ իրականանալուն՝ Անգլիայում այցելել Warner Bros թանգարանը, Ճապոնիայում տեսնել սակուրայի ծաղկումը, իսկ Սեուլում համտեսել կծու բիբիմբապ։

Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

–Երբ սիրով ես կատարում աշխատանքդ, հավելյալ մոտիվացիայի կարիք չի լինում։

–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

–Շատ կարդալ մասնագիտական գրականություն, որը կօգնի է′լ ավելի սիրել ընտրած մասնագիտությունը, մասնակից լինել բուհում կազմակերպվող միջոցառումներին, սեմինարներին, հանդիպումներին։