ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Մարինե Հարությունյան
Շարքն այսօր ներկայացնում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանատի աշխատակից Մարինե Հարությունյանին։
–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
–Բուհական կրթությունն ինձ տվել է մասնագիտացում, փորձ և հնարավորություն՝ ավելի լավ ապագա կերտելու համար, ուստի շնորհակալ եմ ինձ դասավանդած բոլոր դասախոսներին։
–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
–Աշխատանքս ՀՊՏՀ-ում շատ պատասխանատու է և կարևոր ինձ համար, քանի որ կրթությունն ազգային անվտանգությանն ուղղված ազգային ռազմավարական նպատակների առաջնահերթություններից է։
–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
–Սիրում եմ ընթերցել, մշակել ծաղիկներ։
–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
–Ամենամեծ երազանքս խաղաղ հայրենիքում ապրելն է։
–Ո՞րն է Ձեր մոտիվացիան աշխատանքում։
–Հիմնականում ինձ մոտիվացնում են մեր շատ սիրելի ուսանողները, նրանց հետ շփումն ինձ համար շատ կարևոր է և հաճելի։
–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Խորհուրդ եմ տալիս սովորել և ինքնախաբեությամբ չզբաղվել, գիտակցել, որ հասարակության կրթության մակարդակով է երաշխավորվում ազգային և համամարդկային արժեքների պահպանումը։ Մեջբերեմ Նելսոն Մանդելայի խոսքերը՝ «Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»։