ՀՊՏՀ-ում էր Լեոնի համալսարանի ներկայացուցիչը

28.07.2023
Դիտումների քանակ՝ 949

«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում հուլիսի 24-28-ը մեր համալսարան էր այցելել Իսպանիայի Լեոնի համալսարանի միջազգային նախագծերի բաժնի համակարգող Անա Իզաբել Վիյորիա Ալֆայատեն։

Այցի շրջանակում գործընկեր համալսարանի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, միջազգային կապերի, շարունակական կրթության, ֆոնդահայթայթման բաժինների, կարիերայի կենտրոնի աշխատակիցների հետ, ծանոթացել է բուհին, այցելել «Ամբերդ» հետազոտական կենտրոն։

Համատեղ քննարկումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ երկու բուհերի միջազգային նախագծերում փոխադարձ ներգրավվածության և օրեցօր սերտացող կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ։ Ընդգծվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՊՏՀ-ի և Լեոնի համալսարանի ակտիվ համագործակցությունն արդյունավետ է` ընթացիկ տարում Լեոնի համալսարան է մեկնել ՀՊՏՀ 7 ներկայացուցիչ, ժամանել է 2-ը, ՀՊՏՀ 2 ուսանող այս պահին ուսանում է Լեոնում:

ՀՊՏՀ-ի և Իսպանիայի Լեոնի համալսարանի համագործակցության մասին պատմող մեր նախորդ հրապարակումները՝ հետևյալ հղումներով.