ՀՊՏՀ-ն միանում է #քայլիրորքայլեն մրցույթին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, հավատարիմ մնալով իր արժեքներին, միացել է MetaGait նախագծի շրջանակներում իրականացվող #քայլիրորքայլեն մրցույթին։ MetaGait-ը վերականգնողական սարք է, որն զինհաշմանդամ մարտիկներին օգնում է քայլել:
Մրցույթի շրջանակներում 5 օր իրար դեմ կմրցեն հարյուրավոր թիմեր, որոնց կազմում 2 հիմնական կողմեր են՝ քայլորդ և հովանավոր։ Քայլորդը քայլում է, իսկ հովանավորը քայլորդի քայլերին համարժեք գումար է նվիրաբերում նախագծին (1 քայլը=1 դրամ)։ ՀՊՏՀ-ն մրցույթի շրջանակներում պատրաստ է 3 քայլորդ մասնակիցների հովանավորը լինել՝ ֆինանսավորելով նրանց քայլերը։
Օրը և ժամը
- Մեկնարկը - հոկտեմբերի 25
- Ավարտը - հոկտեմբերի 29
- Մրցույթի ամփոփումը՝ hոկտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին
Մրցանակներ են սպասվում ոչ միայն երեք առաջատարներին, այլև մրցույթի ամենաակտիվ քայլորդներին և ռեկորդակիրներին։
Գրանցվե՛ք, որպեսզի բաց չթողնեք: