«Ամբերդ» տեղեկագրի 2023 թ․ երրորդ համարն առցանց է
17.10.2023
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1138
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2023 թ․ երրորդ համարն առցանց է։ Գիտահանրամատչելի հանդեսն անդրադառնում է տնտեսական, պատմական և աշխարհաքաղաքական ամենատարբեր թեմաների, ներկայացնում փորձագիտական կարծիքներ ու վերլուծություններ։
Պարբերականի 9 խորագրերում՝ «Ֆինանսական համակարգ», «Ագրարային քաղաքականություն», «Սոցիալական քաղաքականություն», «Շուկաներ և մրցակցություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Հայաստան և աշխարհ», «Աշխարհատնտեսական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Հայ հասարակության տեսլականը», տեղ են գտել թեմատիկ լայն ընդգրկմամբ 12 հոդվածներ։
«Ամբերդ» տեղեկագրի նոր համարին ծանոթացեք այստեղ։