Երիտասարդ հետազոտողների վերապատրաստում «Միներվա» ծրագրի շրջանակում

05.10.2022
Դիտումների քանակ՝ 1231

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում հոկտեմբերի 3-4-ը տեղի ունեցավ հետազոտողների և երիտասարդ հետազոտողների՝ ասպիրանտների վերապատրաստում՝ ուղղված ՀՊՏՀ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, բաց գիտության սկզբունքների արդյունավետ իրականացմանը։

Վերապատրաստման դասընթացի նպատակն էր համախմբել երիտասարդ հետազոտողների ներուժը, ներկայացնել մասնագիտական աճի ուղիներն ու եվրոպական փորձը, ծանոթացնել բաց գիտության ընձեռած հնարավորություններին։

Վերապատրաստման թեմաներն էին․

  • «Միներվա» ծրագրի նպատակները, գործողություններն ու ՀՊՏՀ նվաճումները,
  • ՀՊՏՀ բաց գիտության ռազմավարությունը և հիմնադրույթների արդյունավետ իրականացումը,

· Երիտասարդ հետազոտողների վերլուծական կարողությունների ուժեղացման ուղիները և գիտահետազոտական աշխատանքների բարեվարքության սկզբունքները,

  • URAXESS հարթակի հնարավորությունները գիտական արդյունքի առաջխաղացման նպատակով,

· Հետազոտողների եվրոպական խարտիայի և բարեվարքության սկզբունքների իրականացման նպատակներն ու խնդիրները երիտասարդ հետազոտողների համար,

· Երիտասարդ հետազոտողների մասնագիտական աճի հնարավորությունները և եվրոպական փորձի ներկայացումը նշված ասպարեզում։

Վերապատրաստումն իրականացրին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը և EURAXESS-ի ՀՊՏՀ պատասխանատու Եվգենյա Բազինյանը։