«Ամբերդ» մատենաշարի 52-րդ թողարկումն առցանց է
Պատրաստ է «Ամբերդ» մատենաշարի 52-րդ՝ «Բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրներն ու պետական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունը, որի էլեկտրոնային տարբերակն այսօրվանից հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։
Հետազոտության հեղինակներն են Զոյա Թադևոսյանը (հետազոտական խմբի ղեկավար), Թադևոս Ավետիսյանը, Արման Սարգսյանը, Տաթևիկ Մկրտչյանը, Դիանա Մաթևոսյանը, Կամո Դավթյանը (հետազոտական խմբի անդամներ):
Հեղինակները հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են COVID-19 համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ զբաղվածության ոլորտում և աշխատաշուկայում ձևավորված նոր միտումները, ՀՀ զբաղվածության ներկայիս պետական քաղաքականության և մասնավորապես պետական ծրագրերի փորձագիտական վերլուծության հիման վրա գնահատել են դրանց կատարելագործման ներուժային ուղղությունները:
Հետազոտական խմբի կողմից առաջարկվել են ՀՀ-ում աշխատաշուկայի և զբաղվածության պետական աջակցության նոր, կիրառական ծրագրային լուծումներ, որոնց կենսագործումը հնարավորություն կտա դիմակայելու ժամանակի մարտահրավերներին, հատկապես՝ զբաղվածության ոլորտի կարգավորման, զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման առումով։