Կրթությունից՝ աշխատանք․ ՀՊՏՀ ուսանողների փորձառության ընթացքը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում

19.03.2024
Դիտումների քանակ՝ 624

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները փորձառություն են անցնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վարչություններում՝ կախված ավարտական աշխատանքի թեմայից։

ՀՀ ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Փորձառության ընթացքում ուսանողները այնպիսի հետազոտություններ և վերլուծություններ են կատարում, որոնք հետագայում նաև մեզ են օգտակար լինում, նույնիսկ կիրառում ենք մեր աշխատանքային գործընթացներում»։

Մագիստրանտ Գառնիկ Վարդանյանը կարևորում է լսարանային պայմաններում ստացած գիտելիքների ամրապնդումը գործնական միջավայրում և ընդգծում է, որ նախարարության փորձագետների հետ հնարավորություն է ունեցել ոչ միայն «կաբինետային», այլև շրջայցերի միջոցով «իրական» փորձառություն անցնելու։

Փորձառության ընթացքի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։