Շարժունության ծրագրեր. ՀՊՏՀ լավագույն փորձի ներկայացում Վանաձորում
01.11.2018
Դիտումների քանակ՝ 1180
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 30-ին Հայաստանում «Էրազմուս+» ծրագրերի գրասենյակի նախաձեռնությամբ ծրագրերի տեղեկատվական օրերի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որին մասնակցելու է հրավիրվել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Նա հանդես է եկել «Ինչպես կառավարել կրեդիտային շարժունության ծրագրեր. լավագույն փորձի ներկայացում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից» թեմայով՝ մանրամասն ներկայացնելով ՀՊՏՀ-ի ընթացիկ ծրագրերը, կառավարման առանձնահատկությունները, գործընկերության հաստատմանն ուղղված հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ հաջողության հասնելու համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին