ՀՀ ԿԲ նոր վերլուծական համակարգը ներկայացվեց ապագա մասնագետներին
22.02.2024
Դիտումների քանակ՝ 621
Փետրվարի 22-ին ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվել էր հանդիպում՝ «Ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը դրամավարկային քաղաքականությանը» թեմայով։ ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանը ուսանողներին ներկայացրեց գլխավոր դրամատան կողմից 2024 թվականին գործարկված նոր վերլուծական համակարգը, որը հայտնի է որպես Երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ (ՔԿՎՀ II ) (FPAS Mark II):
Հանդիպմանը ներկա էին ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ, ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Լևոն Սահակյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։