Այսօր աշխարհը նշում է Մայրենի լեզվի օրը

21.02.2024
Դիտումների քանակ՝ 543

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի օրն է։ Որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման միջազգային օր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, այն նշվում է 2000 թվականից։ 2005 թվականից Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում՝ ևս մեկ անգամ առիթ ընձեռելով բոլորիս՝ արժևորելու և մեծարանքի խոսքեր հղելու մեր մայրենիին։

Շնորհավո΄ր տոնդ, մեր հարազա΄տ ու թա΄նկ հայոց լեզու, ապրի΄ր հավիտյան, ապրի΄ր հպարտ ու սիրով շրջապատված, զարգացի΄ր ու հարստացի΄ր՝ ամուր պահելով յուրաքանչյուր հայի ազգային դիմագիծն ու ինքնությունը, փոխանցելով հայ ժողովրդի բազմադարյան պատմությունն ու մշակույթը։