Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում. «Ամբերդը» ներկայացնում է ՏՀԶԿ նոր վերլուծությունը

Դիտումների քանակ՝ 1825

Ներկայումս ՏՀԶԿ երկրները խորը միգրացիոն ճգնաժամ են ապրում: Միաժամանակ, տարբեր երկրներում փախստականների քանակը տարբեր է: Փախստականների առավել մեծ թվաքանակ են Սիրիայից դեպի հարևան Թուրքիա գաղթած փախստականները:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնը ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Փախստականներն ու պաշտպանության կարիք ունեցողները» ՏՀԶԿ նոր զեկույցը (Making Integration Work: Refugees and others in need of protection):  Ակնարկը նվիրված է պաշտպանության կարիք ունեցող փախստականների ինտեգրման՝ ՏՀԶԿ երկրների փորձի ուսումնասիրությանը:  Զեկույցի նպատակը առավել կարևոր մարտահրավերների և խնդիրների վերլուծությունն է, այս հարցի շուրջ քաղաքական որոշումների համար խորհրդատվության ձևավորումը և առավել հասկանալի ու հասանելի ձևով դրանց ներկայացումը:

Ամբողջական զեկույցին ծանոթացեք հետևյալ հղումով՝ keepeek.com/Digital-Asset-Management/oecd/social-issues-migration-health/making-integration-work-humanitarian-migrants_9789264251236-en#page1:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին