ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցել են սեմինարի

Դիտումների քանակ՝ 1128

Twinning ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թեմայով ս.թ. փետրվարի 23-ից 25-ը  ԵՊՀ-ի  Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռ. Շումանի անվան դահլիճում  տեղի է ունեցել սեմինար, որին ներկա են գտնվել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն Արմեն Գրիգորյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ  Անժելիկա Մուսայելյանը և ուսումնամեթոդական աշխատանքների և աշխատաշուկայի հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Մերի Դալլաքյանը:  Դասընթացները վարել են ԵՄ-ից ժամանած միջազգային փորձագետներ՝ Գերմանիայի Զիգենի համալսարանի պրոֆեսոր Ռաֆայելա Ավերկորնը  և Ֆինլանդիայի միջազգային շարժունության կենտրոնի տնօրեն Յուհա Կետոլայնեն: Սեմինարի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, մասնավորապես՝ բուհերի միջազգայնացման, ուսանողների շարժունության, համալսարանների միջև համագործակցության,  ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ:  Մանրակրկիտ ներկայացվել են Ֆինլանդիայում, Գերմանիայում  և ԵՄ-ի  այլ երկրներում  բուհերի միջազգայնացման համար իրականացվող  քայլերը: Այս մասին հայտնում են արտաքին կապերի բաժնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին