ՀՊՏՀ-ում ներկայացվեց CERGE-EI ծրագիրը

Դիտումների քանակ՝ 1325

CERGE-EI ծրագրի  (Center for Economic Research and Graduate Education - Economics Institute) ներկայացուցիչ, Պրահայի Կարլովի համալսարանի ուսանող  Գեղեցիկ Աֆունցը այսօր հյուրընկալվել էր մեր համալսարանում՝ ուսանողներին ներկայացնելու նշված ծրագրի շրջանակներում տրամադրվող կրթաթոշակների մասին տեղեկատվություն: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աջակցությամբ:

CERGE-EI-ը Պրահայի Կարլովի համալսարանի և Չեխիայի  գիտությունների  ազգային ակադեմիայի  համատեղ ծրագիր  է: Գեղեցիկ Աֆունցը ներկայացրեց հետբուհական (ասպիրանտական) և մագիստրոսական ծրագրերի կառուցվածքը, դիմելու ընթացակարգը, պահանջները, վերջնաժամկետը: Ծրագրով սովորում են աշխարհի ավելի քան 35 երկրների ուսանողներ:

Դիմորդներից հիմնականում պահանջվում է անգլերենի իմացություն, մաթեմատիկական գիտելիքներ:

Բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:

Ծրագրի մասին մանրամասների կարող եք ծանոթանալ cerge-ei.cz կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին