ՀՊՏՀ-ում ներկայացվեց CERGE-EI ծրագիրը
CERGE-EI ծրագրի (Center for Economic Research and Graduate Education - Economics Institute) ներկայացուցիչ, Պրահայի Կարլովի համալսարանի ուսանող Գեղեցիկ Աֆունցը այսօր հյուրընկալվել էր մեր համալսարանում՝ ուսանողներին ներկայացնելու նշված ծրագրի շրջանակներում տրամադրվող կրթաթոշակների մասին տեղեկատվություն: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աջակցությամբ:
CERGE-EI-ը Պրահայի Կարլովի համալսարանի և Չեխիայի գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ծրագիր է: Գեղեցիկ Աֆունցը ներկայացրեց հետբուհական (ասպիրանտական) և մագիստրոսական ծրագրերի կառուցվածքը, դիմելու ընթացակարգը, պահանջները, վերջնաժամկետը: Ծրագրով սովորում են աշխարհի ավելի քան 35 երկրների ուսանողներ:
Դիմորդներից հիմնականում պահանջվում է անգլերենի իմացություն, մաթեմատիկական գիտելիքներ:
Բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:
Ծրագրի մասին մանրամասների կարող եք ծանոթանալ cerge-ei.cz կայքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին